«Գնում ենք Black Eyed Peas-ի համերգին» գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Հնս

«Գնում ենք Black Eyed Peas-ի համերգին» գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններ

Ամերիաբանկն իր ինստագրամյան հետևորդների շրջանում անցկացնում է «Գնում ենք Black Eyed Peas-ի համերգին» գովազդային վիճակախաղը: 
Black Eyed Peas խմբի համերգի 41․000 դրամ արժողությամբ 2 տոմսի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն կստանան այն անձինք, որոնք 2024թ. հունիսի 20-ին` Երևանի ժամանակով ժամը 17:00-ից մինչև 2024թ. հունիսի 25-ը` Երևանի ժամանակով ժամը 23։59-ը ներառյալ կհասցնեն կատարել մրցույթի պայմաններով նախատեսված երկու քայլերը.

  • կհետևեն «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամի պաշտոնական էջին
  • այս հրապարակման տակ մեկնաբանություն կթողնեն` նշելով (tag) ինստագրամյան իրենց ընկերոջը:

Խաղարկության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: