12Հնս
Հայտարարություն «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ի ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
2024 թվականի հունիսի 18-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊ ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ դրամային և դոլարային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. մայիսի 27-ի Թիվ 1/21ԾՕՀ-Ա որոշմամբ:
Ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (Բորսա) տեղաբաշխման համակարգով՝ աճուրդի եղանակով:
Աճուրդին ուղղակիորեն մասնակցություն կարող են ունենալ միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը ներկայացված է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.amx.am:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները աճուրդին կարող են մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ սահմանված կարգի և պայմանների համաձայն: Ձեռքբերման մանրամասների վերաբերյալ ներդրողները կարող են կապ հաստատել բրոքերային ծառայություն մատուցող ընկերության հետ:
ԹՈՂԱՐԿՈՂ`
«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ
ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 10, # 122
Հեռ.` (+374 10) 51 81 81, (+374 10) 51 89 89
Էլ. փոստ` info@firstmortgage.am
Կայք-էջ` www.firstmortgage.am
ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 56 11 66
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am
Կայք-էջ` www.ameriabank.am