Հայտարարություն «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ի ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
12Հնս

Հայտարարություն «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ի ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2024 թվականի հունիսի 18-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊ ընկերության կողմից թողարկված  անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Հիփոթեքային վարկեր

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

300,000,000 ՀՀ դրամ

2,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

3,000 հատ

20,000 հատ

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

11,8 %

7,0%

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

36 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

եռամսյակային

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՁԵՒ

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգ, ստանդարտ փակ աճուրդ

«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ դրամային և դոլարային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. մայիսի 27-ի Թիվ 1/21ԾՕՀ-Ա որոշմամբ:

Ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:

Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (Բորսա) տեղաբաշխման համակարգով՝ աճուրդի եղանակով:

Աճուրդին ուղղակիորեն մասնակցություն կարող են ունենալ միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը ներկայացված է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները աճուրդին կարող են մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ սահմանված կարգի և պայմանների համաձայն: Ձեռքբերման մանրամասների վերաբերյալ ներդրողները կարող են կապ հաստատել բրոքերային ծառայություն մատուցող ընկերության հետ:


ԹՈՂԱՐԿՈՂ`

«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 10, # 122
Հեռ.`
(+374 10) 51 81 81, (+374 10) 51 89 89
Էլ. փոստ` info@firstmortgage.am

Կայք-էջ` www.firstmortgage.am

 

ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 56 11 66
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am
Կայք-էջ` www.ameriabank.am