Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ նվազել են Ֆիզիկական անձանց` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուբլիով ներդրվող ժամկետային ավանդների տոկոսադրույքները: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի դեկտեմբերի 10-ից և տարածվելու են սույն թվականի դեկտեմբերի 10-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:
Ֆիզիկական անձ հաճախորդների` ժամկետային ավանդների պայմանների տեղեկատվական նոր ամփոփագրերը ներկայացված են ստորև, որտեղ փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: