Հայտարարություն մարզային ընկերությունների և նրանց աշխատակիցների համար իրականացվող աշխատավարձային նախագծերի արշավի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
15Ապր

Հայտարարություն մարզային ընկերությունների և նրանց աշխատակիցների համար իրականացվող աշխատավարձային նախագծերի արշավի վերաբերյալ

15 Ապր, 2024 | Արշավներ, Բոլորը | Return|

Անկանխիկ գործարքները խթանելու նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) և VISA ընկերությունը ներկայանում են աշխատավարձային նախագծերի արշավով:

Արշավին կարող են միանալ՝

  • ՀՀ մարզերում գործունեություն ծավալող այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք արշավի գործողության ընթացքում Բանկի հետ կկնքեն պայմանագիր աշխատավարձային նախագծի շրջանակում
  • Այն ֆիզիկական անձինք, որոնք աշխատում են ՀՀ մարզերում գործունեություն ծավալող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի մոտ և արշավի գործողության ընթացքում աշխատավարձը կսկսեն ստանալ Ամերիաբանկի քարտով

Արշավի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:  

Արշավը գործում է 2024թ. ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: 

  • Արշավի շրջանակում Բանկի քարտապանները կարող են օգտվել մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումների դիմաց հետվճարի (քեշբեք) հնարավորությունից : 

Բանկի քարտապաններին առաջարկվող այլ առավելություններ.

  • Օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում (Բանկի վարկավորման պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից վարկային հայտը հաստատվելու դեպքում)
  • 24/7 տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների վերաբերյալ
  • Անվճար sms հաղորդագրություն վճարային քարտով կատարված` 10,000 ՀՀ դրամից ավել գումարով գործարքների վերաբերյալ
  • Վճարային քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410/012 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
 

1Հետվճար չի տրամադրվելու կոմունալ վճարումների, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումների, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումների և դրանցով կատարված գործարքների (բացառությամբ Apple Pay և GPay համակարգով կատարված գործարքների) և բուքմեյքերական ընկերությունների հաշիվների լիցքավորումների համար:  Հետվճարը իրականացվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գործող այն քարտային հաշվին, որով կատարվել է վճարումը: Հետվճարը տրամադրվում է մինչև Բբանկում հետվճարի հաշվառման ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը: