15Ապր
Հայտարարություն մարզային ընկերությունների և նրանց աշխատակիցների համար իրականացվող աշխատավարձային նախագծերի արշավի վերաբերյալ
 
            
    Անկանխիկ գործարքները խթանելու նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) և VISA ընկերությունը ներկայանում են աշխատավարձային նախագծերի արշավով:
Արշավին կարող են միանալ՝
	- ՀՀ մարզերում գործունեություն ծավալող այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք արշավի գործողության ընթացքում Բանկի հետ կկնքեն պայմանագիր աշխատավարձային նախագծի շրջանակում
 
	- Այն ֆիզիկական անձինք, որոնք աշխատում են ՀՀ մարզերում գործունեություն ծավալող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի մոտ և արշավի գործողության ընթացքում աշխատավարձը կսկսեն ստանալ Ամերիաբանկի քարտով
 
Արշավի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:  
Արշավը գործում է 2024թ. ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: 
	- Արշավի շրջանակում Բանկի քարտապանները կարող են օգտվել մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումների դիմաց հետվճարի (քեշբեք) հնարավորությունից : 
 
Բանկի քարտապաններին առաջարկվող այլ առավելություններ.
	- Օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում (Բանկի վարկավորման պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից վարկային հայտը հաստատվելու դեպքում)
 
	- 24/7 տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների վերաբերյալ
 
	- Անվճար sms հաղորդագրություն վճարային քարտով կատարված` 10,000 ՀՀ դրամից ավել գումարով գործարքների վերաբերյալ
 
	- Վճարային քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն
 
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410/012 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
 
1Հետվճար չի տրամադրվելու կոմունալ վճարումների, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումների, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումների և դրանցով կատարված գործարքների (բացառությամբ Apple Pay և GPay համակարգով կատարված գործարքների) և բուքմեյքերական ընկերությունների հաշիվների լիցքավորումների համար:  Հետվճարը իրականացվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գործող այն քարտային հաշվին, որով կատարվել է վճարումը: Հետվճարը տրամադրվում է մինչև Բբանկում հետվճարի հաշվառման ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը: