Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
19Հնվ

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը`  31.12.2023թ. դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում: 

Ամերիաբանկը 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի մեծությամբ. 31.12.23-ի դրությամբ Բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.6% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17.6%-ի համեմատ: 

Հավելենք, որ 2023թ. Բանկի վարկային պորտֆելի աճը կազմել է շուրջ 34%, մինչդեռ նույն ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20.7%-ով։