19Դկտ
Բարի գալուստ Ամերիաբանկի նոր` «Դավթաշեն» մասնաճյուղ
Ամերիաբանկի նոր` «Դավթաշեն» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է բոլորին երկուշաբթիից կիրակի` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը ներառյալ:
Բացման առիթով մասնաճյուղի բոլոր նոր հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից:
Ֆիզիկական անձ հաճախորդների համար
- Visa Gold կամ MasterCard Gold վճարային մեկ քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի (1 տարի ժամկետը լրանալուց հետո քարտը սպասարկվելու է Բանկում գործող սակագներով)
- MyAmeria բջջային հավելվածի անվճար տրամադրում
- Հաշվի բացում ծառայությունների փաթեթով՝ անվճար (փաթեթը ներառում է ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվ, MyAmeria բջջային հավելված, VISA Classic կամ MasterCard Standard վճարային մեկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո վերաթողարկման դեպքում գանձվելու է միջնորդավճար` համաձայն բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների)
Իրավաբանական անձ հաճախորդների համար
- Օնլայն / Մոբայլ Բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
- Ընկերության 2 (երկու) ղեկավարի/իրական շահառուին դեբետային կամ կրեդիտային վճարային մեկական քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum, Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով)
- Visa Business կամ MasterCard Business քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով)
Հատուկ առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը ներառյալ: