Աճուրդի մասին հրապարակային ծանուցում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Օգս

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  08.09.2023 թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  • Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք, Զվարթնոց թաղամաս, Մարգարա խճուղի 50/1 հասցեում գտնվող 472,6 ք․մ․ անասնաշենք, 43,3 ք․մ․ անասնաշենք և 0,2411 հա հողամաս տարածք:
  • Լոտի մեկնարկային գինը` 41,000,000 ՀՀ դրամ:
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին
  • Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք, Ե Չարենցի փողոց, 3/2 հասցեում գտնվող 108,1 ք․մ․ բնակելի տուն, 3,1 ք․մ․ կաթսայատուն, 10,3 ք․մ․ նկուղ, 15,5 ք․մ․ ծածկ, 1,1 ք․մ․ /2,2 խ․մ․/ պարիսպ, 35,1 ք․մ․ ծածկ և 0,027 հա հողամաս:
  • Լոտի մեկնարկային գինը` 20,800,000 ՀՀ դրամ:
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:




էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.akson.am