S&P-ն բարելավել է Ամերիաբանկի վարկանիշը, սահմանել «կայուն» հեռանկար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Օգս

S&P-ն բարելավել է Ամերիաբանկի վարկանիշը, սահմանել «կայուն» հեռանկար

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի` թողարկողի երկարաժամկետ վարկանիշը` սահմանելով այն BB-, իսկ հեռանկարը` «կայուն»: Միևնույն ժամանակ գործակալությունը հաստատել է բանկի` թողարկողի կարճաժամկետ B վարկանիշը: 

Նշենք, որ այս փոփոխությունը հաջորդել է Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Ըստ S&P գործակալության՝ Ամերիաբանկի վարկանիշներն այլևս սահմանափակված չեն սուվերենի վարկունակությամբ և այժմ համապատասխանում են սեփական վարկարժանության BB- գնահատականին: 

Նշվում է, որ Ամերիաբանկն ունի մեծ հնարավորություն՝ պահպանելու իր առաջատար դիրքը Հայաստանում (այն ամենախոշոր վարկային հաստատությունն է ներքին շուկայում՝ 2023թ. հունիսի 30-ի դրությամբ ունենալով շուկայի շուրջ 19%  մասնաբաժին)` օգտագործելով իր թվային կապուղիները և ավելի դիվերսիֆիկացնելով մանրածախ և ՓՄՁ պորտֆելները: S&P-ն նաև ակնկալում է, որ ներքին կապիտալի ստեղծման բարձր ցուցանիշների շնորհիվ առաջիկա տարիներին Ամերիաբանկը կպահպանի կապիտալի համարժեքության բավարար մակարդակ:

Կայուն հեռանկարն արտացոլում է գործակալության այն տեսակետը, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Ամերիաբանկը կպահպանի իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում և կկառավարի վարկավորման ակնկալվող բարձր աճը՝ միաժամանակ պահպանելով կապիտալի կայուն բուֆերները: