18Հնվ
Փոփոխության են ենթարկվել Ամերիաբանկի վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնները
Հարգելի´ հաճախորդ, Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ» փաստաթղթում կատարվել է փոփոխություն: Մասնավորապես ավելացել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից թողարկված բանկային քարտով Ամերիաբանկի բջջային նոր հավելվածի կամ այլ ընկերության կողմից տրամադրվող համակարգի միջոցով NFC անհպում վճարումներ կատարելու հնարավորություն:
Փոփոխություններն ուժի մեջ են սույն թվականի հունվարի 18-ից և կիրառելի են ինչպես նոր բացվող, այնպես էլ գործող քարտերի դեպքում: NFC անհպում վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է նոր hավելվածում կամ hամակարգում կցել Ձեր քարտը:
«Ամերիաբանկ ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ » փաստաթուղթը ներկայացված է ստորև`
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: