Զգուշացեք զեղծարարներից և պահպանեք անվտանգության կանոնները - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Հլս

Զգուշացեք զեղծարարներից և պահպանեք անվտանգության կանոնները

Հարգելի´ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են զեղծարարության դեպքերը: Մասնավորապես,  զեղծարարները WhatsApp, Viber, Telegram, Messenger հարթակների միջոցով Ամերիաբանկի անունից զանգահարում են կամ հաղորդագրություններ ուղարկում` ներկայանալով որպես Բանկի աշխատակից, և փորձում են կորզել տվյալներ հաճախորդների հաշիվների, բանկային պրոդուկտների, մոբայլ հավելվածի մուտքանունի և գաղտնաբառի վերաբերյալ: 

Հիշեցնում ենք, որ Բանկի աշխատակիցները հաճախորդների հետ կապ են հաստատում բացառապես 010/012 561111 հեռախոսահամարներով և զանգահարելու դեպքում երբեք չեն պահանջում նմանատիպ տեղեկատվություն:  

Խնդրում ենք վերոնշյալ հեռախոսահամարներից զատ ստացվող զանգերի և հաղորդագրությունների դեպքում չպատասխանել բանկային հաշիվների / պրոդուկտների և Բանկի հետ առնչվող ցանկացած հարցադրման և նմանատիպ հարցադրումների դեպքում որևէ տվյալ չտրամադրել:

Այնուամենայնիվ,  զեղծարարներին որևէ տվյալ տրամադրելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես բլոկավորել քարտը` հավաքելով *116# կոդը և հետևելով հրահանգներին, փոխել  մոբայլ հավելվածի գաղտնաբառը և կապ հաստատել Բանկի աշխատակցի հետ: Ֆինանսական անվտանգության մասին ավելին` այստեղ: 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 / 012 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղեր» բաժնում: 

Հիշեցնում ենք, որ Ամերիաբանկի գործունեությանն առնչվող հավաստի տեղեկատվությունը հրապարակվում է ameriabank.am կայքում և սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում։