Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի վերաբերյալ հայտարարություն 2021 թ. համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Ապր

Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի վերաբերյալ հայտարարություն 2022 թ. համար

«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին, Երևանի ժամանակով ժամը 17.30-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1.    «Ամերիաբանկ» ՓԲԸ 2022թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը

2.    «Ամերիաբանկ» ՓԲԸ 2022թ. զուտ շահույթը

3.    «Ամերիաբանկ» ՓԲԸ 2022թ. ստացված շահույթի բաշխումը

4.    «Ամերիաբանկ» ՓԲԸ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրության փոփոխությունները և նոր խմբագրությունը

5.    Այլ հարց/եր/

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի ապրիլի 14-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվել է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։