Փոփոխություններ վճարային տերմինալով գործարքների իրականացման պայմաններում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
19Ապր

Փոփոխություններ վճարային տերմինալով գործարքների իրականացման պայմաններում

Տեղեկացնում ենք, որ

Ամերիաբանկի վճարային տերմինալներով գործարքների իրականացման պայմաններում կատարվել են փոփոխություններ: 

Սկսած 03/05/2023թ.-ից` Երևան քաղաքում գործող Ամերիաբանկի  վճարային տերմինալների միջոցով վարկային և ապառիկ ֆինանսավորման պարտավորությունների մարման գործարքի դիմաց գանձվող միջնորդավճարը կազմելու է 100 ՀՀ դրամ:

Վճարային տերմինալներով գործարքների իրականացման պայմաններին ու սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ


MyAmeria հավելվածով վարկերի մարումները կատարելը ոչ միայն անվճար է, այլև շահավետ:
Ապրիլի 20-ից մայիսի 31-ը ներառյալ վարկերի և ապառիկ ֆինանսավորման մարումները կատարեˊք MyAmeria-ով արագ, պարզ, ընդամենը մեկ հպումով և ստացեˊք հնարավորություն մասնակցելու iPhone 14 Pro սմարթֆոնի խաղարկությանը:


Գովազդային վիճակախաղի մասնակցության պայմանները

MyAmeria հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ