Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ 2022թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2023թ. հունվարի 10-ը Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկեր ՀՀ դրամով կատարվող փոխանցումների համար սահմանված 100 դրամ միջնորդավճարը չի գանձվելու: Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում: Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար: