20Դկտ
Համացանցում տարածվող կեղծ կայքերին և առաջարկներին Ամերիաբանկը որևէ առնչություն չունի
Սիրելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ առանց որևէ իրավական հիմքերի օգտագործելով և շահարկելով Ամերիաբանկի ֆիրմային անվանումն ու ապրանքային նշանը` համացանցում տարածվում են կեղծ էջեր ու հայտարարություններ, որոնք Ամերիաբանկի անունից քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ «ներդրումային հարթակում գրանցվելու և օգտակար հանածոների արտահանումից բաժնեմաս ունենալու պետական ծրագրին մասնակցելու» միջոցով:
Նմանատիպ կեղծ կայքերում և էջերում օգտագործվում են նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության անդամների լուսանկարները և այլ տվյալներ՝ դիտավորությամբ մոլորեցնելով քաղաքացիներին։
Տեղեկացնում ենք, որ սա ակնհայտ կեղծիք և զեղծարարություն է․ այդ առաջարկներին, անձանց և էջերին Ամերիաբանկը որևէ առնչություն չունի։
Հորդորում ենք Ձեզ զգուշանալ նման առաջարկներից, զերծ մնալ նման կայքերում ու հարթակներում գրանցվելուց, այնտեղ տարաբնույթ հարցաշարեր լրացնելուց, ինչպես նաև Ձեր և/կամ Ձեզ հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ անձնական ու բանկային տվյալներ, այլ գաղտնի տեղեկատվություն տրամադրելուց:
Հիշեցնում ենք, որ Ամերիաբանկի գործունեությանն առնչվող հավաստի տեղեկատվությունը հրապարակվում է ameriabank.am կայքում և սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում։