Աշխատավարձային նախագծերի արշավ մարզերում գործունեության ծավալող ընկերությունների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Նյմ

Աշխատավարձային նախագծերի արշավ մարզերում գործունեության ծավալող ընկերությունների համար

Կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործարքների նկատմամբ հետաքրքրվածությունը` Ամերիաբանկը VISA ընկերության հետ ներկայանում է հերթական առաջարկով /այսուհետ՝ «Արշավ»/: 

Առաջարկին կարող են միանալ Հայաստանի մարզերում գործունեություն ծավալող այն բոլոր իրավաբանական անձինք, որոնք պատրաստվում են աշխատակիցների աշխատավարձը փոխանցել անկանխիկ եղանակով:

Այժմ Հայաստանի ավելի քան 1,500 ընկերությունների 150 հազարից ավելի աշխատակից աշխատավարձը ստանում է Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով վճարումներ և գնումներ կատարելու պարզ, արագ և  հարմար եղանակից:

Առաջարկի պայմաններն են.

  1. Ընկերությանը տրամադրվում է Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունից 1 տարի ժամկետով անվճար օգտվելու հնարավորություն
  2. Visa Business տեսակի քարտ` տարեկան 5,000 ՀՀ դրամ սպասարկման վճարով
  3. Եթե ընկերությունը համագործակցությունը սկսում է 27.10.22-15.12.22թթ. ընկած ժամանակահատվածում, ապա, կախված ցուցանիշներից, այն է` աշխատակցիների թիվ  և միջին աշխատավարձ, պայմանները հետևյալն են.

Պայման

Առաջարկ 1

Առաջարկ 2

Առաջարկ 3

Առաջարկ 41

Աշխատակիցների քանակ

10-30

30 և ավելի

10-30

30 և ավելի

Աշխատավարձ (ամսական)

մինչև 100,000 ՀՀ դրամ  

մինչև 100,000 ՀՀ դրամ  

100,000 ՀՀ դրամ և ավելի

100,000 ՀՀ դրամ և ավելի

Սակագին

Visa Classic

1,500 ՀՀ դրամ

1,000 ՀՀ դրամ

1,000 ՀՀ դրամ

Անվճար

MyAmeria հավելված

Անվճար

Անվճար

Անվճար

Անվճար

Անգրավ սպառողական վարկեր/ վարկային գիծ/օվերդրաֆտ2

Անվանական տարեկան տոկոսադրույք

17%

17%

16%

16%

Փաստացի տոկոսադրույք

16.06-18.92%

 

    IV. Եթե ընկերությունը համագործակցությունը սկսում է 16.12.22-31.01.23թթ, ապա, կախված ցուցանիշներից, այն է` աշխատակցիների թիվ  և միջին աշխատավարձ, պայմանները հետևյալն են.

 

Պայման

Առաջարկ 1

Առաջարկ 2

Առաջարկ 3

Առաջարկ 41

Աշխատակիցների քանակ

10-30

30 և ավել

10-30

30 և ավել

Աշխատավարձ (ամսական)

մինչև 100,000 ՀՀ դրամ  

մինչև 100,000 ՀՀ դրամ  

100,000 ՀՀ դրամ և ավել

100,000 ՀՀ դրամ և ավել

Սակագին

Visa Classic

2,000 ՀՀ դրամ

2,000 ՀՀ դրամ

2,000 ՀՀ դրամ

2,000 ՀՀ դրամ

MyAmeria հավելված

Անվճար

Անվճար

Անվճար

Անվճար

Անգրավ սպառողական վարկեր/ վարկային գիծ/օվերդրաֆտ2

Անվանական տարեկան տոկոսադրույք

17%

17%

16%

16%

Փաստացի տոկոսադրույք

16.06-18.92%

Ամերիաբանկի քարտապանները օգտվում են մի շարք այլ առավելություններից.

  • հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
  • օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում /Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում/,
  • 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների վերաբերյալ, 
  • անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ,
  • քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով, այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ, ինչպես նաև Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ VISA ընկերության պաշտոնական կայք` cis.visa.com:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր» բաժնում: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

* Եթե քարտապանն իր աշխատավարձն այլևս չի ստանում Բանկի միջոցով, կամ վերջինս որևէ հիմքով ազատվել է աշխատանքից, ապա Բանկն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնելու աշխատավարձային նախագծերի ներքո տրամադրված քարտի և մյուս բանկային ծառայությունների հատուկ սակագները և պայմանները և այդ պահից սկսած` կիրառել Բանկում գործող քարտի և մյուս ծառայությունների սակագները և պայմանները կամ տվյալ քարտի, ծառայության կամ քարտապանի համար Բանկի հայեցողությամբ կիրառելի այլ հատուկ սակագներ: Աշխատանքից ազատված և/կամ այլևս Ամերիաբանկի միջոցով աշխատավարձ չստացող աշխատակիցների ցանկը տրամադրվում է գործընկեր կազմակերպության կողմից:

 

1 Եթե աշխատակիցների միջին աշխատավարձը գերազանցում է 200,000 դրամը և աշխատակցիների թիվը 30 և ավելի է, անգրավ վարկերի տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 15%:

2 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: