Կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործարքների նկատմամբ հետաքրքրվածությունը` Ամերիաբանկը VISA ընկերության հետ ներկայանում է հերթական առաջարկով /այսուհետ՝ «Արշավ»/:
Առաջարկին կարող են միանալ Հայաստանի մարզերում գործունեություն ծավալող այն բոլոր իրավաբանական անձինք, որոնք պատրաստվում են աշխատակիցների աշխատավարձը փոխանցել անկանխիկ եղանակով:
Այժմ Հայաստանի ավելի քան 1,500 ընկերությունների 150 հազարից ավելի աշխատակից աշխատավարձը ստանում է Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով վճարումներ և գնումներ կատարելու պարզ, արագ և հարմար եղանակից:
Առաջարկի պայմաններն են.
- Ընկերությանը տրամադրվում է Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունից 1 տարի ժամկետով անվճար օգտվելու հնարավորություն
- Visa Business տեսակի քարտ` տարեկան 5,000 ՀՀ դրամ սպասարկման վճարով
- Եթե ընկերությունը համագործակցությունը սկսում է 27.10.22-15.12.22թթ. ընկած ժամանակահատվածում, ապա, կախված ցուցանիշներից, այն է` աշխատակցիների թիվ և միջին աշխատավարձ, պայմանները հետևյալն են.
Ամերիաբանկի քարտապանները օգտվում են մի շարք այլ առավելություններից.
- հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
- օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում /Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում/,
- 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների վերաբերյալ,
- անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ,
- քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով, այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ, ինչպես նաև Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ VISA ընկերության պաշտոնական կայք` cis.visa.com:
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր» բաժնում: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
* Եթե քարտապանն իր աշխատավարձն այլևս չի ստանում Բանկի միջոցով, կամ վերջինս որևէ հիմքով ազատվել է աշխատանքից, ապա Բանկն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնելու աշխատավարձային նախագծերի ներքո տրամադրված քարտի և մյուս բանկային ծառայությունների հատուկ սակագները և պայմանները և այդ պահից սկսած` կիրառել Բանկում գործող քարտի և մյուս ծառայությունների սակագները և պայմանները կամ տվյալ քարտի, ծառայության կամ քարտապանի համար Բանկի հայեցողությամբ կիրառելի այլ հատուկ սակագներ: Աշխատանքից ազատված և/կամ այլևս Ամերիաբանկի միջոցով աշխատավարձ չստացող աշխատակիցների ցանկը տրամադրվում է գործընկեր կազմակերպության կողմից:
1 Եթե աշխատակիցների միջին աշխատավարձը գերազանցում է 200,000 դրամը և աշխատակցիների թիվը 30 և ավելի է, անգրավ վարկերի տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 15%:
2 ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: