Կատարեք վճարումներ ու փոխանցումներ MyAmeria-ով և սպասեք անակնկալների - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Հկտ

Կատարեք վճարումներ ու փոխանցումներ MyAmeria-ով և սպասեք անակնկալների

Սիրելի հաճախորդներ, 


Ամերիաբանկն ավարտել է MyAmeria նոր մոբայլ հավելվածի թեստավորման փուլը, և պատրաստել մի շարք անակնկալներ ակտիվ օգտատերերի համար: 
MyAmeria հավելվածի այն օգտատերերը, որոնք մինչև վիճակահանության արդյունքների ամփոփումը կկատարեն առնվազն 3 գործարք (փոխանցում, արտարժույթի փոխարկում և/կամ վճարում), կունենան հնարավորություն ստանալու մեծ անակնկալներից մեկը` սպորտային, երաժշտական և մշակութային համաշխարհային միջոցառումների տոմսեր, ուղեգրեր և բազմաթիվ այլ նվերներ: Դարձրեք MyAmeria-ն Ձեր ուղեկիցը, և գուցե հենց Դուք շուտով ստանաք այնքան սպասված «Շնորհավոոո~ոոր»-ը:

Կատարեք 3 և ավելի գործարք և սպասեք վիճակախաղին մասնակցության Ձեր անհատական կոդին և արդյունքների ամփոփման մանրամասներին:

MyAmeria հավելվածը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ ՝  https://ameria.me/3MxCY09 :