Այն ամենը, ինչ կցանկանաք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին (մաս 4) - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Հնս

Այն ամենը, ինչ կցանկանաք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին (մաս 4)

Շահավետ հիփոթեք

«Այն ամենը, ինչ կցանկանայիք իմանալ վարկերի վերաֆինանսավորման մասին» շարքի՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը։

Մեր զրույցը կրկին վերաֆինանսավորման մասին է, այս անգամ՝ հիփոթեքի վերաֆինանսավորման: Այսօր մեր զրուցակիցն է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ֆիզիկական անձ և պրեմիում հաճախորդների մենեջերների ծառայության ղեկավար Գևորգ Մանուկյանը:

Ո՞ր իրավիճակում արժե մտածել հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման մասին:

-Եթե դուք վարկը վերցրել եք ոչ այնքան շահավետ պայմաններով, և ամսական մարումները խլում են ձեր բյուջեի զգալի մասը, ապա Ամերիաբանկում վարկի վերաֆինանսավորումը լավ հնարավորություն է վարկի պայմանները բարելավելու համար: Մենք կարող ենք երկարաձգել վարկի ժամկետը՝ համապատասխանաբար կրճատելով ամսական մարումների չափը: Մենք նաև առաջարկում ենք բավականին հետաքրքիր տոկոսադրույքներ. վերաֆինանսավորման արդյունքում շատ հաճախ նվազում է նաև վարկի տոկոսադրույքը: Օրինակ՝ եթե երկու տարի առաջ հիփոթեք եք վերցրել տարեկան 16% տոկոսադրույքով, կանոնավոր կերպով կատարել մարումները, սակայն դեռ մի քանի տարի էլ պետք է մարեք վարկը, և այժմ տեղեկանում եք, որ Ամերիաբանկում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կազմում է 11%, ճիշտ ժամանակն է դիմել Ամերիաբանկ և վերաֆինանսավորել վարկը:

Շատ հաճախ վարկի ձևակերպման գործընթացի միջով նորից անցնելու միտքն արդեն իսկ բավական է, որ վարկառուն հետ կանգնի վարկը վերաֆինանսավորելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

Սահմանված բոլոր գործընթացների միջով անհրաժեշտ է անցնել: Դա օրենքի պահանջ է, որը հնարավոր չէ շրջանցել: Բայց հավատացնում եմ Ձեզ, որ մեր առաջարկը ֆինանսական տեսանկյունից այնքան շահավետ է, որ արժե ժամանակ ծախսել և վերաֆինանսավորել վարկը: Շատ հաճախորդներ դիմում են մեզ ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են երկարաձգել վարկի ժամկետը և դրա հաշվին կրճատել մարումների չափը, այլ գրավիչ տոկոսադրույքների պատճառով: Ակնհայտ է, որ 11%-ն ավելի շահավետ է քան 16%-ը: Իսկ ժամկետները, ընդհակառակը, երբեմն խնդրում են կրճատել, որպեսզի կարողանան ավելի արագ մարել բանկի հանդեպ պարտավորությունները: Այս դեպքում ամսական մարումների չափը կրճատվում է տոկոսադրույքի իջեցման հաշվին:

Ճի՞շտ է արդյոք, որ հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման ժամանակ ևս Ամերիաբանկն իր վրա է վերցնում վարկի ձևակերպման հետ կապված ծախսերը:

Այո, այդ առաջարկը վերաբերում է մինչև 2016թ-ի օգոստոսի 1-ը գործող արշավի շրջանակներում վերաֆինանսավորվող վարկերի բոլոր տեսակներին՝ բիզնես-վարկերին, հիփոթեքային վարկերին, անշարժ գույքի և ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերին, չվերականգնվող վարկային գծերին և օվերդրաֆտներին: Վարկառուն ազատվում է վարկի տրամադրման և սպասարկման վճարներից: Նոտարական վավերացման և կադաստրային վճարները, ինչպես նաև գույքի գնահատման վճարները Ամերիաբանկը կատարում է իր հաշվին:

Պրն Մանուկյա՛ն, Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի լայն տեսականի: Տարածվո՞ւմ է արդյոք վերաֆինանսավորման առաջարկը նշված վարկերի բոլոր տեսակների վրա, թե խոսքը միայն բնակելի անշարժ գույքի մասին է:

Վերաֆինանսավորման մեր առաջարկը վերաբերում է հիփոթեքային վարկերի ողջ տեսականուն` բնակարանի, բնակելի տան ձեռքբերման վարկ, բնակելի տան կառուցապատման/վերանորոգման վարկ, առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկ: Ի դեպ, առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկը մեծ պահանջարկ ունեցող մեր պրոդուկտներից է: Շատ հաճախ կայուն եկամուտ ունեցող հաճախորդները, ցանկանալով եկամտի այլընտրանքային աղբյուր ստեղծել, առևտրային նշանակության տարածքներ են ձեռք բերում՝ հետագայում դրանք վարձակալության հանձնելու նպատակով: Առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկը կարող է տրամադրվել մինչև 15 տարի ժամկետով: Մենք նաև պատրաստ ենք դիտարկել հաճախորդի կողմից տարբեր բանկերում վերցրած հիփոթեքային վարկերի միավորման հնարավորությունը: Կցանկանայի նաև նշել, որ մենք ոչ միայն վերաֆինանսավորում ենք վարկերը, այլև հաճույքով նոր վարկեր ենք տրամադրում:

Ասեմ ավելին, մեր նոր հաճախորդները, ովքեր իրենց վարկը կտեղափոխեն Ամերիաբանկ, շահավետ վարկային առաջարկներից բացի կօգտվեն նաև այլընտրանքային սպասարկման նոր մոտեցումներից: Օրինակ՝ մեր «Երիտասարդական» և «Արշակունյաց» մասնաճյուղերն աշխատում են ամեն օր, առանց հանգստյան օրերի (բացառությամբ տարվա մեջ 2-3 ոչ աշխատանքային օրերի) երկարաձգված աշխատանքային ժամանակացույցով՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 21.30: Ժամը 9.00-ից 18.00-ն աշխատող մարդկանց համար սպասարկման այսպիսի ժամանակացույցը շատ հարմար է: Բացի այդ, նշված մասնաճյուղերը տեղակայված են առևտրային կենտրոններում, այսպիսով հնարավոր է համադրել գնումները և բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը: Թերևս Դուք արդեն նկատել եք քաղաքում տեղադրված էքսպրես-բանկինգի մեր նոր տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է կատարել տարբեր գործառնություններ, մասնավորապես՝ կատարել վարկի մարում կանխիկի մուտքագրման տերմինալների միջոցով՝ առանց բանկ այցելելու համար ժամանակ վատնելու: Նշեմ, որ Ամերիաբանկը շատ ակտիվ զարգացնում է հեռահար բանկային ծառայությունները, որոնք այսօր մեզ համար կարևորագույն ուղղություններից մեկն են: Եվ մեր նոր հաճախորդները կարող են ցանկացած ժամի օգտվել հեռահար բանկային ծառայությունների ողջ տեսականուց, այդ թվում` մոբայլ բանկինգ, TV բանկինգ, օնլայն բանկինգ, հեռախոսային բանկինգ:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Կարծում եմ, որ այսօր ձեր հաճախորդների թիվը հաստատ կավելանա մեկով, և դա կլինեմ ես:

Աղբյուրը՝ tert.am