22Փտվ
Քարտային արշավ VISA ընկերության հետ համատեղ
Ամերիաբանկը և VISA ընկերությունը համատեղ մեկնարկել են քարտային արշավ:
2017թ. փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով* կատարելով 100,000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ` Դուք կմասնակցեք Ամերիաբանկի և VISA ընկերության կողմից անցկացվող արշավին:
Արշավի շրջանակներում կիրականացվի Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմսի խաղարկություն (յուրաքանչյուր տոմսը` 2 անձի համար):
Մրցանակի խաղարկությունը կկայանա 2017թ. ապրիլ ամսին:
Հատուկ արտոնյալ պայման վարկային գիծ և օվերդրաֆտ ստացող հաճախորդների համար. արշավի գործողության ընթացքում վարկային գիծ կամ օվերդրաֆտ ստացող հաճախորդներին տրամադրվում է առանց փաթեթի նոր VISA GOLD քարտ` 5,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: Արտոնյալ սակագինը գործում է քարտի գործողության բոլոր չորս տարիների համար:
Քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` դեբետային քարտեր, կրեդիտային քարտեր:
*Արշավին չեն մասնակցում Visa Business քարտերը