Քարտային արշավ VISA ընկերության հետ համատեղ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Փտվ

Քարտային արշավ VISA ընկերության հետ համատեղ

Ամերիաբանկը և VISA ընկերությունը համատեղ մեկնարկել են քարտային արշավ:


2017թ. փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով* կատարելով 100,000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ` Դուք կմասնակցեք Ամերիաբանկի և VISA ընկերության կողմից անցկացվող արշավին:


Արշավի շրջանակներում կիրականացվի Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմսի խաղարկություն (յուրաքանչյուր տոմսը` 2 անձի համար):


Մրցանակի խաղարկությունը կկայանա 2017թ. ապրիլ ամսին:


Հատուկ արտոնյալ պայման վարկային գիծ և օվերդրաֆտ ստացող հաճախորդների համար. արշավի գործողության ընթացքում վարկային գիծ կամ օվերդրաֆտ ստացող հաճախորդներին տրամադրվում է առանց փաթեթի նոր VISA GOLD քարտ` 5,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: Արտոնյալ սակագինը գործում է քարտի գործողության բոլոր չորս տարիների համար:


Քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`  դեբետային քարտերկրեդիտային քարտեր:


*Արշավին չեն մասնակցում Visa Business քարտերը