30Սպտ
Հայտարարություն Cirrus Maestro և VISA Electron քարտատեսակների վերաբերյալ
Հարգելի' հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ պայմանավորված վճարային քարտերում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությամբ ` Cirrus Maestro և VISA Electron քարտատեսակները դուրս են գալու շրջանառությունից սկսած 25.09.19-ից: Ընդ որում, այժմ գործող քարտատեսակները կշարունակեն սպասարկվել առանց որևէ պայմանի փոփոխության:
Cirrus Maestro և VISA Electron տեսակի քարտերի փոխարեն, այդ թվում աշխատավարձային նախագծերի շրջանակներում, թողարկվելու/վերաթողարկվելու են համապատասխանաբար MasterCard Standard կամ VISA Classic տեսակի քարտերը: Այն դեպքում, երբ հաճախորդների համար սահմանված է Cirrus Maestro և VISA Electron քարտերի համար հատուկ արտոնյալ սակագին, նոր թողարկվող MasterCard Standard կամ VISA Classic քարտերի համար գործելու էCirrus Maestro և VISA Electron քարտերի համար նախկինում սահմանված սակագները:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` www.ameriabank.am Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում::
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարության համար և շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ