Հայտարարություն Cirrus Maestro և VISA Electron քարտատեսակների վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Սպտ

Հայտարարություն Cirrus Maestro և VISA Electron քարտատեսակների վերաբերյալ

Հարգելի' հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ պայմանավորված վճարային քարտերում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությամբ ` Cirrus Maestro և VISA Electron  քարտատեսակները դուրս են գալու շրջանառությունից սկսած 25.09.19-ից: Ընդ որում, այժմ գործող քարտատեսակները կշարունակեն սպասարկվել առանց որևէ պայմանի փոփոխության:

Cirrus Maestro և VISA Electron տեսակի քարտերի փոխարեն, այդ թվում աշխատավարձային նախագծերի շրջանակներում, թողարկվելու/վերաթողարկվելու են համապատասխանաբար MasterCard Standard կամ VISA Classic տեսակի քարտերը: Այն դեպքում, երբ հաճախորդների համար սահմանված է Cirrus Maestro և VISA Electron քարտերի համար հատուկ արտոնյալ սակագին, նոր թողարկվող MasterCard Standard կամ VISA Classic քարտերի համար գործելու էCirrus Maestro և VISA Electron քարտերի համար նախկինում սահմանված  սակագները:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` www.ameriabank.am Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում::

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարության համար և շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

«Ամերիաբանկ» ՓԲԸ