Վարկային պայմանների վերանայում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Հկտ

Վարկային պայմանների վերանայում

Սիրելի' հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ վերանայման են ենթարկվել հետևյալ խմբերում ներառված մեր հաճախորդների վարկային պարտավորությունները.

  • Հայաստանի քաղաքացիներ, որոնք այս օրերին զորակոչվել կամ մասնակցում են (կամավոր կամ պարտադիր հիմունքներով) ռազմական գործողություններին` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա: 
  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք: 

30/09/2020-30/10/2020թթ. ժամանակահատվածում դադարեցվում է վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի շրջանակում տոկոսագումարների, տույժերի, տուգանքների, սպասարկման վճարների հաշվեգրումը: 

Այն վարկառուներին, որոնք 30.09.2020թ. դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, կտրամադրվի վարկային պարտավորությունների վճարման  հետաձգում մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը: Վարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը նույնպես կերկարաձգվի մեկ ամսով:

Հավելենք, որ վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող վարկերի դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: