01Հկտ
Վարկային պայմանների վերանայում
Սիրելի' հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ վերանայման են ենթարկվել հետևյալ խմբերում ներառված մեր հաճախորդների վարկային պարտավորությունները.
- Հայաստանի քաղաքացիներ, որոնք այս օրերին զորակոչվել կամ մասնակցում են (կամավոր կամ պարտադիր հիմունքներով) ռազմական գործողություններին` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա:
- Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք:
30/09/2020-30/10/2020թթ. ժամանակահատվածում դադարեցվում է վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի շրջանակում տոկոսագումարների, տույժերի, տուգանքների, սպասարկման վճարների հաշվեգրումը:
Այն վարկառուներին, որոնք 30.09.2020թ. դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, կտրամադրվի վարկային պարտավորությունների վճարման հետաձգում մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը: Վարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը նույնպես կերկարաձգվի մեկ ամսով:
Հավելենք, որ վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող վարկերի դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: