10Փտվ
Հայտարարություն դոլարային կանաչ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
 
            
    2022 թվականի փետրվարի 14-ից մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
	
		
			| ԴԱՍԸ | Անվանական արժեկտրոնային | 
		
			| ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 100 ԱՄՆ դոլար | 
		
			| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 8,000,000 ԱՄՆ դոլար | 
		
			| ՔԱՆԱԿԸ | 80,000 հատ | 
		
			| ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ | 27 ամիս | 
		
			| ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 3,5 % | 
		
			| ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | 3 ամիս պարբերականությամբ | 
		
			| ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ | համաձայն «Կանաչ պարտատոմսերի համակարգի» | 
		
			| ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ | «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ | 
	
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանաչ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. մայիսի 05-ի Թիվ N 1/267Ա որոշմամբ, իսկ ազդագրի լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2022թ. փետրվարի 04-ի N 1/46Ա որոշմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ: 
Պարտատոմսերի թողարկումն իրականացվում է «Կանաչ պարտատոմսերի համակարգի» ներքո: Դրանց տեղաբաշխումից ստացված միջոցները ուղղվելու են «ընդունելի կանաչ ակտիվների» ամբողջական կամ մասնակի ֆինանսավորմանը կամ վերաֆինանսավորմանը: «Կանաչ ակտիվներ» են հանդիսանում այն բանկային պրոդուկտները (վարկեր և/կամ Բանկի կողմից ըստ հաճախորդների տարբեր կատեգորիաների իրականացված ներդրումներ), որոնք ապահովում են բնապահպանական հստակ նվաճումներ և խթանում են անցումը դեպի ցածր ածխածնային, կլիմայադիմացկուն և էկոլոգիապես մաքուր տնտեսություն: 
«Կանաչ պարտատոմսերի համակարգը» հասանելի է հետևյալ հղմամբ, իսկ վերջինիս իրագործելիության վերաբերյալ արտաքին կողմի կարծիքը հրապարակված է հետևյալ հղմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:  
Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ: 
 
ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am
Կայք-էջ` www.ameriabank.am