Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր (AD-02) - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Ապր

Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր (AD-02)

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ  -ն մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման` բանկի շինարարական գործընթացներում ներգրավելու համար:
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները.

  • ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիա (շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` հասարակական և արտադրական)
  • կանոնադրություն (պատճենը)
  • պետական ռեգիստրի վկայական (պատճենը)
  • առնվազն 3 տարվա փորձ ոլորտում, այդ թվում բանկային/ֆինանսական կազմակերպությունների տարածքների վերակառուցում/ վերանորոգում (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք)
  • 2013-2015 թթ. ընթացքում կատարած շինարարական աշխատանքների նվազագույն համախառն ծավալը պետք է կազմի 600,000,000 ՀՀ դրամ` որպես գլխավոր կապալառու (ներկայացնել հանձնման-ընդունման ակտերի, պայմանագրերի պատճենները):

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն բանկի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:

Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` նշելով ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-02  և մասնակից ընկերության անվանումը:

Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2016 թ. մայիսի 3-ը, ժ. 15:00:

Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ էլ. հասցեով. tenders@www.ameriabank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /+37410/ 56-11-11 հեռախոսահամարով՝

Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ):

www.ameriabank.am