«Ամերիա միավորներ» Ամերիաբանկի քարտատերերին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Հկտ

«Ամերիա միավորներ» Ամերիաբանկի քարտատերերին

Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ Ֆիզիկական անձ հաճախորդների լոյալության ծրագրի պայմանները:
Մասնավորապես`

  • Այսուհետ նախորդող 3 օրացուցային տարիների ընթացքում` հունվարի 01-ից դեկտեմբերի 31-ը կուտակված միավորները կարող են օգտագործվել մինչև հաջորդող (4-րդ) տարվա մարտի 1-ը:

Մարտի 1-ի դրությամբ չօգտագործված միավորները զրոյացվում են:

  • Լոյալության միավորներով բանկային ծառայությունների մատուցման ցանկն ընդլայնվել է` ընդգրկելով հետևյալ ծառայությունները`
    • Ֆիզիկական անձ հաճախորդների էսքրոու հաշվի բացման միջնորդավճար
    • Ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի, տրամադրման (կորցնելու կամ վնասելու դեպքում), կամ սարքի տեսակի փոխարինման վճար
    • Հեռախոսային բանկային ծառայության միացման միանվագ վճար
  • Միավորների կուտակում չի կատարվելու տոնական օրերի կամ ուղղորդման դեպքում, միավորների կուտակում կատարվելու է անկանխիկ գնումներից (ներառյալ էլեկտրոնային):

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում եք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ աշխատանքային օրերին` ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք այցելել ամեն օր` ժամը 10:30-21:15: