10Հկտ
«Ամերիա միավորներ» Ամերիաբանկի քարտատերերին
Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ Ֆիզիկական անձ հաճախորդների լոյալության ծրագրի պայմանները:
Մասնավորապես`
- Այսուհետ նախորդող 3 օրացուցային տարիների ընթացքում` հունվարի 01-ից դեկտեմբերի 31-ը կուտակված միավորները կարող են օգտագործվել մինչև հաջորդող (4-րդ) տարվա մարտի 1-ը:
Մարտի 1-ի դրությամբ չօգտագործված միավորները զրոյացվում են:
- Լոյալության միավորներով բանկային ծառայությունների մատուցման ցանկն ընդլայնվել է` ընդգրկելով հետևյալ ծառայությունները`
- Ֆիզիկական անձ հաճախորդների էսքրոու հաշվի բացման միջնորդավճար
- Ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի, տրամադրման (կորցնելու կամ վնասելու դեպքում), կամ սարքի տեսակի փոխարինման վճար
- Հեռախոսային բանկային ծառայության միացման միանվագ վճար
- Միավորների կուտակում չի կատարվելու տոնական օրերի կամ ուղղորդման դեպքում, միավորների կուտակում կատարվելու է անկանխիկ գնումներից (ներառյալ էլեկտրոնային):
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում եք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ աշխատանքային օրերին` ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք այցելել ամեն օր` ժամը 10:30-21:15: