C-bond-ը հրապարակել է հայկական անդերրայթերների վարկանիշը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
03Փտվ

C-bond-ը հրապարակել է հայկական անդերրայթերների վարկանիշը

Ամերիաբանկը հաջողությամբ տեղաբաշխել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 13 մլն.դոլար ծավալով դրամային արժեկտրոնային պարտատոմսերը, ընդգրկելով շուկայի 42.1%-ը, այդ ցուցանիշով զբաղեցնելով առաջին տեղը: ՎԶԵԲ պարտատոսերի առաջին թողարկման շահութաբերությունը, որոնք տեղաբաշվել են 2015 թվականի հուլիսի 29-ին, կազմել է 17%, թողարկման ծավալը կազմել է 2 մլրդ.դրամ, մեկ պարտատոմսերի անվանական արժեքը` 10 հազար դրամ, արժեկտրոնի պարբերաբար վճարումը` տարեկան մեկ անգամ: Երկրորդ թողարկման շահութաբերությունը, որը տեղաբաշխվել է 2015 թվականի օգոստոսի 10-ին, կազմել է 14.5%, թողարկման ծավալը, մեկ պարտատոմսերի անվանական արժեքը նման են առաջին թողարկմանը, բայց արժեկտրոնի պարբերաբար վճարումը նախատեսվում է կես տարին մեկ անգամ: Երրորդ թողարկման շահութաբերությունը, որը տեղաբաշխվել է 2015 թվականի փետրվարի 1-ին, ձևավորվել է 11.7828% մակարդակում, թողարկման ծավալը, մեկ պարտատոմսերի անվանական արժեքը և արժեկտրոնի պարբերաբար վճարումը նման են երկրորդ թողարկմանը:

Երկրորդ տեղում է ներդրումային բանկինգի ոլորտում մասնագիտացող Արմսվիսբանկը, որը հաջողությամբ տեղաբաշխել է 10 մլն.դոլար ծավալով իր առաջին երեք թողարկումների դոլարային պարտատոմսերը, ընդգրկելով շուկայի 33.53%-ը: Բոլոր երեք թողարկումների պարամետրերը նույնն են` մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 1000 դոլար, արժեկտրոնի վճարման պարբերականությունը`եռամսյակը մեկ անգամ, բայց թողարկման ծավալները տարբեր են` 2 մլն.դոլար, 3 մլն.դոլար և 5 մլն.դոլար:

Երրորդ տեղում է Արարատբանկը , որը տեղաբաշխել է 4 մլն.դոլար ծավալով իր դոլարային պարտատոմսերի 9-րդ և 10-րդ թողարկումները, ընդգրկելով շուկայի 13.41%-ը: Թողարկումների կազմակերպիչն է Արարատբանկը , իսկ մարկետ-մեյքերը` Renesa ներդրումային ընկերությունը: Բանկի 9-րդ և 10-րդ թողարկումների պարամերտերը միատեսակ են: Թողարկումները կատարվել են, համապատասխանաբար` 2015 թվականի մայիսի 5-ին և նոյեմբերի 25-ին, միատեսակ` 2 մլն.դոլար ծավալներով, իսկ մեկ պարտատոմսի անվանակն արժեքը կազմել է 25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը`եռամսյակը մեկ անգամ:

Չորրորդ տեղում է Capital Investments ներդրումային ընկերոթյունը, որը տեղաբաշխել է «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի 2 մլն.դոլար ծավալով դոլարային և դրամային բոնդերի երկու թողարկումները, ընդգրկելով շուկայի 6.91%-ը: Հայաստանի ֆինանսական պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ակտիվների արժեթղթավորում` հատուկ ստեղծված հիմնադրամի կողմից: Այդ ակտիվների պորտֆելով հիմնված արժեթղթերը (asset-backed securities - ABS) ապահովված են կանխիկ դրամական միջոցների հոսքերով, որոնք ստացվում են ակտիվներից: «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի կառավարիչն է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, իսկ մարկետ-մեյքերը` Կոնվերս Բանկը: Այդ բոնդերը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ցուցակվել են 2016 թվականի հունվարի 27-ին և նույն օրը թույլտրվել բորսայական առևտրին: Հիմնադրամի առաջին թողարկման՝ 1,132,800 ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 շրջանառության ժամկետով, արժեկտրոնի 8.5% տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMLPSFB21ER2) շրջանառվելու են Բորսայում LPSFB1 հապավմամբ, իսկ երկրորդ թողարկման՝ 446,260,000 ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնի 15% տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMLPSFB22ER0)՝ LPSFB2 հապավմամբ: Պարտատոմսերն ապահովված ենվարկային ռիսկի երեք մակարդակով պաշտպանությամբ: Ռիսկի 50%-ը երաշխավորում է Development Credit Authority (DCA) USAID:

Հինգերորդ տեղում է Renesa ներդրումային ընկերությունը, որը տեղաբաշել է «Global Credit» ունիվերսալ վարկային ընկերության 1 մլն.դոլար ծավալով դոլարային և դրամային պարտատոմսերի առաջին երկու թողարկումները, ընդգրկելով շուկայի 4.05%-ը: Մասնավորապես, դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 1 մլն. դոլար, մեկ պարտատոմսերի անվանական արժեքը` 100 դոլար, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` կես տարին մեկ անգամ, իսկ դրամային պարտատմսերով, համապատասխանաբար` 100 մլն.դրամ, 10 հազար դրամ և եռամսյակը մեկ անգամ: Երկու տեղաբաշխումներն էլ տեղի են ունեցել 2015 թվականի նոյեմբերի 17-ին:

 

Աղբյուրը՝ arminfo.am/