ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ` անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Հկտ

ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ` անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին

Նպատակ ունենալով նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը  և կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները և զարգացման իր պահանջները` Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման լիովին նոր առաջարկով: 

Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես` յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ` կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից: 

Արշավի շրջանակներում համադրելով վերը նշված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի դեպքում 6.5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով:  

Արշավը  գործում է մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը: