09Հկտ
ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ` անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին
Նպատակ ունենալով նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը և կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները և զարգացման իր պահանջները` Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման լիովին նոր առաջարկով:
Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես` յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ` կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից:
Արշավի շրջանակներում համադրելով վերը նշված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի դեպքում 6.5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով:
Արշավը գործում է մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը: