Պանելային քննարկում. ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
16Նյմ

Պանելային քննարկում. ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները

Ամերիաբանկը ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 20:00 կազմակերպում է պանելային քննարկում «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով», որը live կհեռարձակվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում:

 

Մոդերատոր` 

Արման Բարսեղյան, Ամերիաբանկի Մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն

 

Խոսնակներ`  

Ահարոն Չիլինգարյան` Հարկերի գծով գործընկեր,  «ԲԻ-ԴԻ-Օ Ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» ՓԲԸ

Գևորգ Պողոսյան`  Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար

Վահրամ Միրաքյան` «Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր

Արա Աղամյան` «Տրիադա Ստուդիո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր

Արամ Բալոյան` Ամերիաբանկի Սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար

 


Հետաքրքրված անձինք այս անգամ  ոչ միայն հնարավորություն կունենան հետևելու քննարկմանը live հեռարձակմամբ, այլև անձամբ ներկա գտնվել միջոցառմանը` նախապես օնլայն գրանցման միջոցով

Տեղեկացնենք նաև, որ հնարավոր է խոսնակներին հարցեր ուղղել նաև Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում` անմիջապես քննարկման ժամանակ: