16Նյմ
Պանելային քննարկում. ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները
Ամերիաբանկը ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 20:00 կազմակերպում է պանելային քննարկում «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով», որը live կհեռարձակվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում:
Մոդերատոր`
Արման Բարսեղյան, Ամերիաբանկի Մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն
Խոսնակներ`
Ահարոն Չիլինգարյան` Հարկերի գծով գործընկեր, «ԲԻ-ԴԻ-Օ Ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» ՓԲԸ
Գևորգ Պողոսյան` Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար
Վահրամ Միրաքյան` «Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր
Արա Աղամյան` «Տրիադա Ստուդիո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր
Արամ Բալոյան` Ամերիաբանկի Սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար
Հետաքրքրված անձինք այս անգամ ոչ միայն հնարավորություն կունենան հետևելու քննարկմանը live հեռարձակմամբ, այլև անձամբ ներկա գտնվել միջոցառմանը` նախապես օնլայն գրանցման միջոցով:
Տեղեկացնենք նաև, որ հնարավոր է խոսնակներին հարցեր ուղղել նաև Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում` անմիջապես քննարկման ժամանակ: