Հայտարարություն MasterCard քարտատեսակների վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Փտվ

Հայտարարություն MasterCard քարտատեսակների վերաբերյալ

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված` Mastercard Standard  քարտատեսակում որոշակի փոփոխություններ են իրականացվում, ինչի արդյունքում տվյալ քարտատեսակը մինչև 30.05.2019թ. չի թողարկվելու Բանկի կողմից: Ընդ որում, գործող քարատեսակները կսպասարկվեն առանց որևէ պայմանի փոփոխության, իսկ վերոնշյալ խնդիրը վերանալուն պես այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Mastercard Standard-ի փոխարեն կարող եք օգտվել Բանկի կողմից առաջարկվող այլ քարատեսակներից, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Քարտեր» բաժնում՝  հետևյալ հղումով

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` www.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ` աշխատանքային օրերին, ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 («Շենգավիթ», և «Կոմիտաս» մասնաճյուղեր), «Արշակունյաց», «Երիտասարդական», «Քոչար» և «Նոր Նորք» մասնաճյուղեր ամեն օր` ժամը 10:30-21:15, իսկ «Սայաթ-Նովա» մասնաճյուղ կարող եք այցելել աշխատանքային օրերին, ժամը 9:30-21:15, շաբաթ օրերին` ժամը 10:00-21:15, կիրակի օրերին` 10:30-21:15:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարության համար և շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝

«Ամերիաբանկ» ՓԲԸ