01Փտվ
Հայտարարություն MasterCard քարտատեսակների վերաբերյալ
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված` Mastercard Standard քարտատեսակում որոշակի փոփոխություններ են իրականացվում, ինչի արդյունքում տվյալ քարտատեսակը մինչև 30.05.2019թ. չի թողարկվելու Բանկի կողմից: Ընդ որում, գործող քարատեսակները կսպասարկվեն առանց որևէ պայմանի փոփոխության, իսկ վերոնշյալ խնդիրը վերանալուն պես այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Mastercard Standard-ի փոխարեն կարող եք օգտվել Բանկի կողմից առաջարկվող այլ քարատեսակներից, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Քարտեր» բաժնում՝ հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` www.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ` աշխատանքային օրերին, ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 («Շենգավիթ», և «Կոմիտաս» մասնաճյուղեր), «Արշակունյաց», «Երիտասարդական», «Քոչար» և «Նոր Նորք» մասնաճյուղեր ամեն օր` ժամը 10:30-21:15, իսկ «Սայաթ-Նովա» մասնաճյուղ կարող եք այցելել աշխատանքային օրերին, ժամը 9:30-21:15, շաբաթ օրերին` ժամը 10:00-21:15, կիրակի օրերին` 10:30-21:15:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարության համար և շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ