08Հլս
Արժեթղթերի շուկաներում խորհրդատվական ծառայության տրամադրման վերաբերյալ
Հարգելի՛ հաճախորդ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 8-ից Ամերիաբանկը մատուցում է Արժեթղթերի շուկաներում խորհրդատվական ծառայություն /այսուհետ՝ «Ծառայություն»/:
Ծառայության շրջանակներում հաճախորդին յուրաքանչյուր օր կտրամադրվի խորհրդատվություն ֆինանսական շուկաներում նոր գործարքների կնքման, գործող դիրքերի կառավարման, ինչպես նաև՝ նոր շուկաների/կազմակերպությունների վերաբերյալ։
Ծառայության սակագներին և պայմաններին ավելի մանրամասներին կարող եք ծանոթանալ` trading.ameriabank.am/documentation հղմամբ:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 56 11 11 հեռախոսահամարով, այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` trading.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ