17Մրտ
Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր
«Ամերիաբանկ» ՓԲԸ թիմի կառուցման (team building) միջոցառումների կազմակերպման ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման:
Հետաքրքրված մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝
- Առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվում է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք):
- Առնվազն 1 (մեկ) բարեհաջող իրականացված ծրագիր 300 (երեք հարյուր) և ավելի մարդկանց քանակով անձնակազմի համար 2013-2014 թթ. ժամանակահատվածում:
- Վերջին 2 տարվա ընթացքում Ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ կապի ու հեռահաղորդակցության ոլորտների կազմակերպությունների հետ համագործակցությունը հայտերի գնահատման ժամանակ կդիտարկվի որպես մրցակցային առավելություն:
- Տեղեկանք համապատասխան տարածքային հարկային մարմիններից՝ 2014 թ. ընթացքում մասնակցի հարկային պարտավորությունների մասին (բնօրինակ):
Նախաորակավորման փուլում, հայտերի գնահատման նպատակով, հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել նաև թիմի կառուցման ծրագրի հայեցակարգ (հնարավորության դեպքում՝ մեկից ավելի հայեցակարգեր)՝ մոտավոր ընդհանրացված նախահաշվով: Բանկի գնահատող հանձնաժողովի կողմից հավանության արժանացած՝ նորամուծություններով ու յուրօրինակ գաղափարներով հագեցած հայեցակարգ ներկայացնող մասնակիցների հետ կարող է նաև կնքվել երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:
Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում կներգրավվեն Բանկի կողմից իրականացվող համանման ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներում:
Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր նյութերն ու փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:
- Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (PDF ձևաչափով):
- Հայտերի վավերականության ժամկետը սահմանվում է 120 (հարյուր քսան) օրացույցային օր՝ սույն հրավերի պաշտոնական հրապարակման ամսաթվից:
- Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2015 թ. Ապրիլի 15-ը:
2015 թ. արտագնա կորպորատիվ միջոցառումը Բանկը նախատեսում է իրականացնել 2015 թ. հունիս ամսին:
Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով.