Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի' հաճախորդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ «Արշակունյաց» մասնաճյուղում շաբաթ և կիրակի օրերին ժամը 19:00-ից հետո կանխիկ գումարով կատարվող գործառնությունների առավելագույն սահմանաչափը չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամ գումարային շեմը: Նշված սահմանաչափը գերազանցող գործարքներ կարող եք իրականացնել տվյալ օրը մինչև ժամը 18:00-ն՝ մասնաճյուղի աշխատակցի հետ նախապես համաձայնեցնելով, հակառակ դեպքում` ժամը 19:00-ից հետո 500,000 ՀՀ դրամից ավել գումարով գործարքները (այդ թվում՝ վարկերի մարումները) Բանկի կողմից կարող է մերժվել դրա կատարման տեխնիկական հնարավորության բացակայության հիմքով: Հեռ.` 010 561111 Հարգանքով` Ամերիաբանկ: