17Օգս
Ժամկետային ավանդի արշավ
Օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկն իրականացնում է Ժամկետային ավանդի նոր արշավ:
Նշված ժամանակահատվածում Ամերիաբանկն առաջարկում է հավելյալ տոկոսադրույք արտարժույթով ավանդի համար բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդներին, ովքեր միաժամանակ կներդնեն ցանկացած գումարով (համաձայն «Ամերիա» ավանդի պայմաններով սահմանված գումարների սահմանաչափերի) ՀՀ դրամով և արտարժույթով ժամկետային ավանդ:
Կախված ընդհանուր ներդրված ավանդային ֆոնդում ՀՀ դրամով ավանդի տեսակարար կշռից` արտարժութային ավանդի համար տրամադրվում է մինչև 1% հավելյալ տոկոսադրույք: