Ուսումնավարժություն «Երևան պլազա» բիզնես-կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Հկտ

Ուսումնավարժություն «Երևան պլազա» բիզնես-կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ

Հոկտեմբերի 23-ին ժամը 17:00-ին Երևան պլազա բիզնես-կենտրոնում իրականացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Երկրաշարժի դեպքում այցելուների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով, որին մասնակցեց նաև «Ամերիա» ընկերությունների խումբը:
Ուսումնական վարժանքի նպատակն էր ծանոթացնել բիզնես-կենտրոնի աշխատակիցներին շենքի կառուցվածքային առանձնահատկություններին և դեպի տարհանման վայր հասնելու ամենակարճ ու անվտանգ ուղիներին, ինչպես նաև կատարելագործել աշխատակիցների` արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունները:
Ուսումնավարժանքը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարության (ՏԿԱԻՆ) կողմից: Նշենք, որ ՀՀ ՏԿԱԻՆ կողմից կազմակերպվող նմանատիպ ուսումնավարժանքներ «Երևան պլազա» բիզնես-կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ իրականացվում է արդեն 4-րդ անգամ:

Training participation at Yerevan Plaza Business center together with Ameriabank's workers

Training participation at Yerevan Plaza Business center together with Ameriabank's workers