28Սպտ
Ամերիաբանկը ստեղծել է լայն հնարավորություններ ինտերնետային առևտրի զարգացման համար
Ամերիաբանկի կողմից առաջարկվող էքվայրինգի ծառայությունը մեծ արձագանք է ստացել բոլոր այն ընկերությունների շրջանում, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսն ինտերնետ միջավայրում: Բանկի կողմից առաջարկվող vPOS-ը հնարավորություն է ընձեռում իրականացնել շուրջօրյա վաճառքներ և ձեռք բերել հաճախորդներ աշխարհի տարբեր վայրերից: Բանկն առաջարկում է ծրագրային ամբողջական, պատրաստի լուծում, ինչն ազատում է ծրագրավորման, կարգաբերման բարդ և ժամանակատար խնդիրներից: Նշենք նաև, որ հետագա ծրագրային անհրաժեշտ թարմացումները իրականացնում է Բանկը, ինչը հաճախորդներին թույլ է տալիս խուսափել ծրագրավորման հետ կապված հետագա սպասարկումից:
Ծրագիրը տեղադրվում է անվճար և շատ սեղմ ժամկետում:
Ամերիաբանկի vPOS ծրագրից օգտվելու հնարավորությունները և ծրագրի առավելությունները ներկայացնում է Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը: