Ամերիաբանկի Տնօրենների խորհուրդը համալրվել է նոր անդամով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
07Սպտ

Ամերիաբանկի Տնօրենների խորհուրդը համալրվել է նոր անդամով

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 01/09/2016թ. թիվ 1/625Ա որոշման` Օլեգ Ցարկովը գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում:
Օ. Ցարկովը «Սվարոգ Քեփիթըլ Էդվայզըրս» ընկերության հիմնադիր և ղեկավար գործընկեր է, պատասխանատու է ընկերության ռազմավարական զարգացման, ինչպես նաև մանրածախ առևտրի, սպառողական ապրանքների և առևտրային նշանակության անշարժ գույքի ոլորտներում ակտիվների կառավարման համար: 2016թ. մայիսից զբաղեցնում է Phoenix Advisors ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
Իրականացրել է միաձուլման և ձեռքբերման, ֆինանսների ներգրավման մի շարք գործարքներ: 2000-2003թթ. ղեկավարել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության ներդրումաբանկային վարչությունը (www.troika.ru): Նրա պաշտոնավարման ընթացքում «Տրոյկա Դիալոգ»-ը դարձել է ռուսական շուկայի առաջատարը միջին կապիտալացմամբ ներդրումային գործառնությունների ոլորտում և ռուբլով պարտատոմսերի թիվ 1 անդերրայթերը:
Օ. Ցարկովը 1999թ. ավարտել է Ռեդինգի համալսարանի ISMA բիզնես դպրոցը (Անգլիա)՝ ստանալով մագիստրոսի կոչում միջազգային ֆինանսական շուկաների մասնագետի որակավորմամբ: