Ամերիաբանկի Տնօրենների խորհուրդը համալրվել է նոր անդամով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Դկտ

Ամերիաբանկի Տնօրենների խորհուրդը համալրվել է նոր անդամով

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 12/12/2016թ. թիվ N 1/900Ա որոշման` Պիեռ Գյուրջյանը գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում:
Պ. Գյուրջյանը Բելգիայի խոշորագույն համալսարաններից մեկի՝ Բրյուսելի ազատ համալսարանի Տնօրենների խորհրդի նախագահն է:
Պ. Գյուրջյանը 27 տարի աշխատել է «ՄքՔինզի ընդ Քամփնի» ընկերությունում` որպես տնօրեն: Նա նաև բելգիական առաջատար UCB դեղագործական ընկերության Տնօրենների խորհրդի անդամ է, Ղեկավար անձնակազմի նշանակման և վարձատրության կոմիտեի անդամ: Անդամակցում է Նախագահների համաշխարհային կազմակերպությանը, YouthStart Belgium (նախկինում NFTE Belgium) ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է և Բելգիայի Հարվարդի ակումբի նախկին նախագահը:
Ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (կոմերցիոն ճարտարագիտություն որակավորմամբ) և Հարվարդի բիզնես դպրոցը (գործարար կառավարման մագիստրոսի կոչմամբ):