Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 12/12/2016թ. թիվ N 1/900Ա որոշման` Պիեռ Գյուրջյանը գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում: Պ. Գյուրջյանը Բելգիայի խոշորագույն համալսարաններից մեկի՝ Բրյուսելի ազատ համալսարանի Տնօրենների խորհրդի նախագահն է: Պ. Գյուրջյանը 27 տարի աշխատել է «ՄքՔինզի ընդ Քամփնի» ընկերությունում` որպես տնօրեն: Նա նաև բելգիական առաջատար UCB դեղագործական ընկերության Տնօրենների խորհրդի անդամ է, Ղեկավար անձնակազմի նշանակման և վարձատրության կոմիտեի անդամ: Անդամակցում է Նախագահների համաշխարհային կազմակերպությանը, YouthStart Belgium (նախկինում NFTE Belgium) ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է և Բելգիայի Հարվարդի ակումբի նախկին նախագահը: Ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (կոմերցիոն ճարտարագիտություն որակավորմամբ) և Հարվարդի բիզնես դպրոցը (գործարար կառավարման մագիստրոսի կոչմամբ):