Ամերիաբանկին շնորհվեց «Որակի գերազանցության» մրցանակ Կոմերցբանկի կողմից - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Օգս

Ամերիաբանկին շնորհվեց «Որակի գերազանցության» մրցանակ Կոմերցբանկի կողմից

Կոմերցբանկը 2015թ-ի արդյունքների համաձայն Ամերիբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2015»: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
Նշենք, որ 2008թ-ից ի վեր Կոմերցբանկի կողմից միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին արդեն ութերորդ անգամ շնորհվում է «STP Award» մրցանակը: