Վարկավորման նոր առաջարկներ, նոր հնարավորություններ հաճախորդների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Սպտ

Վարկավորման նոր առաջարկներ, նոր հնարավորություններ հաճախորդների համար

Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը և Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեցին վարկավորման նոր առաջարկների մանրամասները և պատասխանեցին լրագրողների հարցերին:

 


Կարևորելով բիզնեսի կայունությունն ու զարգացման պոտենցիալը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար վարկավորման բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը` Ամերիաբանկը հանդես է գալիս վարկավորման նոր առաջարկներով:

Բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների համար Բանկը սահմանել է հատուկ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում կտրամադրվի վարկ` հատուկ պայմաններով և պարզեցված ընթացակարգով: Ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ վարկ` մի շարք առավելություններով, մասնավորապես` վարկը տրամադրվում է Բանկում գործող տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով, իսկ վարկի գումարը կարող է հասնել մինչև 1 մլրդ ՀՀ դրամի: Ավելին` գույքի գնահատման և նոտարական վավերացման ծախսերը կատարվում են Բանկի կողմից:

Ամերիաբանկն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափ, որն անշարժ գույքի լիկվիդային արժեքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա հաստատված սահմանաչափ է, և որի ներքո հնարավոր է ստանալ վարկ, վարկային գիծ և օվերդրաֆտ` առանց Բանկի կողմից հետագա լրացուցիչ ուսումնասիրության:

Վարկային սահմանաչափը կարող է տրամադրվել նաև առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի իրացվելի արժեքի մինչև 30%-չափով, իսկ վարկունակությունը գնահատելու դեպում՝ մինչև 60%-ի չափով: Ընդ որում, նոտարական և կադաստրի վճարները կատարվում են միայն մեկ անգամ` սահմանաչափը հաստատելիս, այնուհետև սահմանաչափը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության, ցանկացած պահի` առանց լրացուցիչ վճարների:
Ամերիաբանկը վարկավորման հատուկ առաջարկներով հանդես է գալիս մի շարք ոլորտների աշխատակիցների համար, մասնավորապես` ՏՏ և հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության և էներգետիկաի, առողջապահության ոլորտների թե' պետական, և թե' մասնավոր հատվածի աշխատակիցների համար, ինչպես նաև աուդիտի և հաշվապահական հաշվառման ընկերությունների աշխատակիցների և անհատ ձեռնարկատերերի համար: Բանկն առաջարկում է վարկային գծերի և այլ վարկերի համար արտոնյալ պայմաններ, բացի այդ վարկավորումն իրականացվում է պարզեցված գործընթացով: Փաթեթի մեջ ներառված են նաև մի շարք արտոնություններ վճարային քարտերի, հեռակառավարման համակարգերի և այլ ծառայությունների համար:

Նկատի ունենալով հանրության մեծ պահանջարկը վարկերի վերաֆինանսավորման նկատմամբ` Ամերիաբանկը երկարաձգել է վերաֆինանսավորման արշավի ժամկետը մինչև 2017թ. հունվարի 31-ը` միաժամանակ բարելավելով վերաֆինանսավորման պայմանները: Վերաֆինանսավորման միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան վարկի ժամկետը երկարաձգել մինչև 20 տարի` կախված վարկի տեսակից, ստանալ առավել ցածր տոկոսադրույք, փոփոխել վարկի արժույթն ըստ իրենց հարմար արժույթի` հնարավորություն ստանալով զգալիորեն նվազեցնել ամսական մարումների մեծությունը և արդյունավետ տնօրինել իրենց ֆինանսական ռեսուրսները: