Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Հնվ

Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է

Cbonds տեղեկատվական գործակալությունն օրերս հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը: ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկումներ 22 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում մասնաբաժինը` 7.12%): Ընդ որում, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի, ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխողների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առկա առողջ մրցակցությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը: