«Դրոփս» վճարային նոր գործիք` նոր հնարավորություններով և առավելություններով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
28Մրտ

«Դրոփս» վճարային նոր գործիք` նոր հնարավորություններով և առավելություններով

«Դրոփս» ՍՊԸ-ն Ամերիաբանկի հետ համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց բջջային հավելված` «Դրոփս» անվանմամբ, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում վճարային քարտերի միջոցով կատարել ավտոմատացված վճարումներ` ամենօրյա գրաֆիկով: Այս նոր հավելվածի միջոցով հնարավոր է թեթևացնել տարեկան կամ ամսական կտրվածքով անհրաժեշտ վճարումների բեռը, հատկապես մեծ գումարներով վճարումների դեպքում: Հավելվածը վճարողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից սմարթֆոնի, պլանշետի միջոցով ավտոմատացնել վճարումների կատարումը` խնայելով ժամանակ և զերծ մնալ դրանց վճարումը ուշացնելու անհանգստությունից: Առավել լայն մասսաներին այս բջջային հավելվածի հասանելիության ապահովումը կնպաստի տարբեր ոլորտներում մատուցվող ծառայությունների ծավալների ընդլայնմանը:

Ամերիաբանկը շարունակելով սատարել առցանց ծառայությունների զարգացմանը և այդ ուղղությամբ նորամուծությունների ներդրման և խթանման գործընթացին` «Դրոփս»-ի հետ համագործակցության շրջանակներում հանդես է գալիս օգտատերերի քարտերից գումարների ստացման և օպերատորներին փոխանցման գործընթացով: Առցանց գործարքների բարձր անվտանգությունը Բանկն ապահովում է VbV (Verified by VISA) և Secure Code տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

«Դրոփս» հավելվածի միջոցով հնարավոր է կատարել ապահովագրական վճարներ, ուսման վարձավճարներ, կոմունալ վճարումներ, կապի ծառայությունների վճարներ, վարկերի մարումներ և մի շարք ծառայություններից օգտվելու վճարներ, մասնավորապես` մարզասրահներից, լողավազաններից օգտվելու, զբոսաշրջության և այլ վճարներ: Այս ծառայությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվելու է:

Վճարումները ստացող իրավաբանական անձանց հավելվածը հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ծավալները հարմարավետ և ֆինանսապես հասանելի գործիքից օգտվելու միջոցով, հետևել վճարումների ընթացքին, ունենալ կանոնավոր, մշտական ֆինանսական հոսքեր, դրամական միջոցների արագ շրջանառություն, շատ դեպքերում նաև միջոցների հավաքագրում կանխավճարի տեսքով, ինչպես նաև հիմնականում խուսափել վճարումներն ուշացումով ստացումից:

Ներկայացված հավելվածը շատ ճկուն է և ընձեռում է նաև լրացուցիչ հնարավորություններ, մասնավորապես` հավելվածի օգտագործողները հնարավորություն ունեն փոխել վճարման օրական պարբերականությունը շաբաթական կամ ամսական պարբերականությամբ, գործարքը դադարեցնել ցանկացած ժամանակ և այլն:

«Դրոփս» բջջային հավելվածը հնարավոր է անվճար բեռնել App Store-ի և Google Play-ի միջոցով:

Ներկայացված ծառայության մեկնարկը` ս.թ. ապրիլի 5-ից:
 



«Դրոփս» ՍՊԸ զբաղվում է տեխնոլոգիական զարգացման ծրագրային լուծումների, գործիքների մշակմամբ և ներդրմամբ: Ընկերության նպատակն է հայաստանյան սպառողներին ապահովել ծառայությունների և ապրանքների առավել լայն հասանելիություն` առաջավոր տեխնոլոգիական լուծումների միջոցով, որոնցից մեկը «Drops» բջջային հավելվածն է: Ներկայում մշակման փուլում են մի քանի այլ նորարարական նախագծեր, որոնք ևս շուտով կհանձնվեն լայն հասարակության դատին: